211652_close_icon
views-count42964 դիտում article-date 15:14 27-06-2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Toyota»-ն ու «ԶԻԼ»ը. վերջինը կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00–ի սահմաններում Իջևան-Երևան-Սևան ավտոճանապարհի 113 կմ հատվածում՝ Հրազդանից դեպի Չարենցավան ճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Կարապետյանի վարած «ԶԻԼ» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Խաչատուր Անտոնյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն  Կարապետյանի, և դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նարեկ Ոսկանյանն ու կրտսեր պարեկ Սարգիս Աբազյանը:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ նրանց ժամանումը հետաքրքրասեր քաղաքացիները կայանել էին ավտոմեքենաները և ստեղծվել էր արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը նշված վայրում կարգավորվեց:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր