28791 դիտում
22:31 27-06-2024
Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ «Mercedes»-ը հայտնվել է Արփա գետում․ ընտանիքի 4 անդամներ, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Նորավանքի խաչմերուկի հարևանությամբ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում հայտնվել է Արփա գետում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Գարիկ Կարապետյանն ու կրտսեր պարեկ Արման Կարապետյանը։
Տեղում պարզվել է, որ «Mercedes»-ը, երբ հայտնվել է Արփա գետում, քաղաքացիները իրենց ուժերով մեքենայից դուրս են բերել 4 հոգու, որոնցից մեկը՝ երեխա, և տեղում օգնություն են ցուցաբերել, ապա օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։
Դեպքի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Այս պահին ոստիկանները, պարեկներն ու փրկարարները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ, որպեսզի վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս բերեն անվտանգ վայր։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
Նմանատիպ նյութեր
29621 դիտում
17:05 24-09-2017
Վայոց Ձորի մարզում 27-ամյա վարորդը 07-ով գլխիվայր հայտնվել է Արփա գետում. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ