211652_close_icon
views-count1069 դիտում article-date 23:01 27-06-2024

Միտումներ տեսնում եմ, քանի որ որևէ իրավական հիմք չկա կալանավորելու. Արթուր Սուքոյան

Քրեական գործը որևէ իրավական հիմնավորումներ չի պարունակում: Այս մասին ՍԲ․ Աննա եկեղեցու բակում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին։

«Քանի որ հիմա  դատալսումների փուլն է, դատավարությունը դեռ շարունակվում է, հետևաբար՝ շատ մանրամասներ չեմ կարող հայտնել, սակայն որ իրավական հիմք չկար ինձ կալանավորելու, դա ակնհայտ էր»,- ասաց նա:

Սուքոյանը նաեւ մանրամսներ է հայտնել այդ օրվա միջադեպից եւ ասել է, որ ծեծկռտուք չի եղել:
«Այո՛, մեկ անգամ հարվածել եմ նրան, բայց ոչ ավելի։ Հայհոյանք եղել է, բայց ծեծկռտուք չի եղել: Միտումներ տեսնում եմ, քանի որ որևէ իրավական հիմք չկա կալանավորելու, այլ  բան չեմ կարող ասել։ Օգոստոսի 5-ին կլինի հաջորդ դատական փուլը»,-ասաց նա`  նշելով, որդրանից հետո կկարողան մանրամասներ հայտնել։

Նմանատիպ նյութեր