211652_close_icon
views-count41316 դիտում article-date 17:20 01-07-2024

Սկանդալ՝ ճանապարհաշինարարության ոլորտում. Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյայի պապը, ում հայրը նախկին միլպետ է եղել, կասկածվում է 25 միլիոն դրամի հափշտակության մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժին է ստացվել ՀՀ քր. օր. 256 հոդ. 3-րդ մասի 2-րդ կետի և 441 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով այս տարվա ապրիլի 21-ին նախաձեռնված քրեական գործի վերաբերյալ որոշ մանրամասներ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդմ  Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաքննությամբ  տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհների ընթացիք ամառային և ձմեռային պահպանման աշխատանքների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնատար անձինք իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով «ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ» ՍՊԸ ընկերության տնօրեն, Արագածոտնի մարզի բնակիչ 83-ամյա Հովհաննես Մարտիրոսյանի օժանդակությամբ, 2016-2023թվականների ընթացքում վատնել են իրենց վստահված, պետական բյուջեյով նախատեսված մարզային նշանակության ճանապարհների ձմեռային, ընթացիք պահպանության և շահագործման աշխատանքների կազմակերպման համար Արագածոտնի մարզպետի աշխատակազմին ՀՀ կառավարության կողմից հատկացված մոտ 25 մլն դրամ գումարը այն տրամադրելով «ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ» ՍՊԸ ընկերությանը, որը մասամբ և թերի է իրականացրել պայմանագրով նախատեսված աշխատանքները, այդ կերպ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
 Բացի այդ, ՀՀ Արագածոտնի մարզպետի հետ կնքված պայմանագրի ուժով Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհների ընթացիք ամառային և  ձմեռային սպասարկման աշխատանքներն իրականացնելու պարտականություն ստանձնած «ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ» ՍՊԸ ընկերության տնօրեն Հովհաննես Մարտիրոսյանը 2016թվականից մինչև 2024թվականի փետրվարի 29-ը, մի դեպքում չի կատարել, իսկ մյուս դեպքում ոչ պատշաճ է կատարել Արագածոտնի մարզպետարանի հետ կնքված մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիք ամառային և  ձմեռային պահպանման աշխատանքների կատարման համար 2016-2023թվականների գնման պայմանագրերով որոշ ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքները և Արագածոտնի մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնատար անձանց վստահված գույքի հափշտակությանն օժանդակելու դիտավորությամբ վերջիններիս ներկայացրել է պայմանգրով նախատեսված ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման վերաբերյալ բովանդակության կեղծ փաստաթղթեր, ինչի արդյունքում նշված տարիներին հափշտակել է մոտ 25 մլն դրամ:

 Բացի այդ ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնատար անձինք քաջատեղյակ լինելով  «ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ» ՍՊԸ ընկերության տնօրեն Հովհաննես Մարտիրոսյանի կողմից 2016-2023թվականների կնքված պետական պայմանագրերով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ մասամբ և ոչ պատշաճ կատարման մասին, իրենց ծառայողական պարտավորությունները կատարելու ընթացքում անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք դրսևորելուց զատ, անձնական կամ խմբակային շահերից ելնելով իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերին օգտագործելով, իրենց ծառայողական պարտականությունները չկատարելով, ոչ պատշաճ կատարելով պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

 Բացի այդ, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից, անձնական կամ խմբակային շահերից դրդված, պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելու, դրանց մեջ կեղծ տեղեկություն մտցնելու, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելու, կեղծ փաստաթուղթ կազմելու կամ տրամադրելու կամ փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելու եղանակով «ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ» ՍՊԸ տնօրեն Հովհաննես Մարտիրոսյանի օգտին կամ ի շահ նրա ընկերության կատարել են անօրինական գործողություններ, որոնց արդյունքում իրավունք վերապահող կամ պարտականությունից կամ պատասխանատվությունից ազատող փաստաթղթերով ներառել են իրականում գոյություն ունեցող ճանապարահատվածների երկարության վերաբերյալ կեղծ թվեր:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Հ․ Մարտիրոսյանի տղան նախկինում աշխատել է ոստիկանության Արագածի բաժնի պետ, իսկ նրա թոռը Արթուր Խլղաթյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ Քննչական կոնիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, այժմ աշխատում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր