211652_close_icon
views-count34997 դիտում article-date 19:23 02-07-2024

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ տեղացած կարկուտի հետևանքով կանչով դեպքի վայր մեկնող «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին ու ցուցանակին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Նարեկ Ավագյանը «Հրազդան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենայով կանչի վայր մեկնելիս տեղացած կարկուտի հետևանքով Երևան-Սևան ավտոճանապարհի 42․5 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և Լեռնանիստ գյուղի ցուցանակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր