211652_close_icon
views-count20021 դիտում article-date 11:10 04-07-2024

Ինքնшսպшնություն՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մшրմին․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ժամանել են փրկարարներ․ պարզվում է մшհшցшծի ինքնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 4-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի անցել  Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։

Նմանատիպ ահազանգ  ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, այդ քաղաքացին ով 50-ից 55 տարեկան տղամարդ է իրեն ցած է նետել։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էգդար Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր