52121 դիտում
09:30 05-07-2024
Երևանի կենտրոնում՝ Եզնիկ Կողբացի փողոցում, ավտոմեքենայի միջից կրшկոցներ արձակողներին Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են. կասկածյալը, իմանալով, որ դուրս են եկել իր հետքի վրա, ինքնակամ ներկայացել է քննչական բաժին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ հուլիսի 4-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների՝ բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններով պարզել են հունիսի 1-ին Կողբացի փողոցում ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի միջից են «տաք գլուխները» կրակոցներ արձակել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները այնուհետև վստահ լինելով օպերատիվ տեղեկությունների հավաստի լինելու մեջ, պարզել են, որ ավտոմեքենայի մեջ են եղել Երևանի բնակիչ 30-ամյա Դավիթ Հարությունյանը, Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Արման Նիկոլյանը և Երևանի բնակիչ 33-ամյա Տիգրան Մարկոսյանը։
Այնուհետև քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները կատարում են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում երեկ՝ հուլիսի 4-ին, Ա. Նիկոլյանն ինքնակամ ներկայանում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես ավեի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 1-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Եզնիկ Կողբացի փողոցում կրակոցներ էին հնչել։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Վահե Մուշեղյանը և նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլղաթյանը։
Ժամանել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևանի Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանն ու ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանը։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները Ե. Կողբացի 49 շենքի դիմացից և մոտ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ դեպի Ամիրյան փողոց, հայտնաբերել էին ատրճանակից կրակված 11 պարկուճ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+