211652_close_icon
views-count17960 դիտում article-date 15:36 05-07-2024

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. հրշեջների օպերատիվ գործողության արդյունքում խնձորի սառնարանի տանիքում առաջացած հրդեհի տարածումը կանխվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին այրվում է խնձորի սառնարանի տանիք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Գեղի գյուղի Եղվարդի խճուղու 3-րդ նրբանցքի թիվ 5 հասցեում՝ (սեփականատեր Կարապետ Թևոսյան) չշահագործվող խնձորի սառնարանի տանիքում (ընդհանուր մոտ 200 ք.մ):  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ: 

Պարեկները սահմանազատել են տարածքը: 

Հրշեջները հրդեհը մեկուսացնելուց և մարելուց հետո պարզել են, որ այրվել են նաև տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 70 քմ: 

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ասատրյանը: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր