211652_close_icon
views-count880 դիտում article-date 19:12 05-07-2024

Ղրղզստանում խափանվել է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձը

Ղրղզստանի հետախուզական ծառայությունները կանխել են երկրում իշխանությունը բռնի զավթելու փորձը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Քաղաքացիների մահվան պատճառ դարձած զանգվածային անկարգությունների կազմակերպմամբ՝ իշխանությունը բռնությամբ զավթելու և երկրում հասարակական-քաղաքական իրավիճակը ապակայունացնելու ծրագրեր մշակող խմբավորման անօրինական գործունեությունը ճնշվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում նշել են, որ խումբը բաղկացած է եղել հանցավոր գաղափարախոսության կողմնակիցներից և կրոնական ֆանատիկոսներից։ Անվտանգության ուժերը ձերբակալել են Ղրղզստանի չորս քաղաքացու, ովքեր գտնվում են քննչական մեկուսարանում։ Կասկածյալների տներն ու մեքենաները խուզարկվել են, դրանցում հայտնաբերվել են ինքնաշեն ռումբերի բաղադրամասեր, զենք, զինամթերք, զրահաբաճկոններ, անօդաչու թռչող սարքեր, ծայրահեղական գրականություն և այլ արգելված իրեր։

Գերատեսչությունից պարզաբանել են, որ նախաքննությունը շարունակվում է՝ խոստանալով լրացուցիչ տեղեկություն տրամադրել ավելի ուշ։

Նմանատիպ նյութեր