211652_close_icon
views-count71267 դիտում article-date 12:17 06-07-2024

Դшնակահшրություն՝ Նոր Հաճնում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. հարևաններ էլ ասում էին՝ «եթե ոստիկաններն ու պարեկները օպերատիվ չգործեին, հնարավոր ա՝ վիրավորների թիվը մի քանիսը լիներ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկոթյուններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի բնակարանում դանակահարություն է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սանթուր Դուրգարյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Շահնազարյանը ու ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի պետ Արտաշես Ալեքսանյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեսակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հայտնաբերել են արնանման հետքեր և դանակ, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:

Տարածքը սահմանազատել են պարեկ Կարեն Սարգսյանն ու կրտսեր պարեկ Արմեն Մինասյանը:

Մինչ ոստիկանների ու պարեկների՝ դեպքի վայր ժամանելը, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկնաններն ու պարեկները տեղում պարզել են, որ քաղաքացին նշված հասցեից է տեղափոխվել հիվանդանոց և նա Նոր Հաճնի բնակիչ 64-ամյա Վահան Հ.-ն է:

Ոստիկաններն ու պարեկները տաք հետքերով Նոր Հաճն քաղաքի վարչական տարածքում օպերատիվ տվյալներով հայտնաբերել են կասկածյալին, ում բերման են ենթարկել ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վրաչություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Նոր Հաճնի բնակիչ 31-ամյա Հարություն Դ.-ն է, ով հաշվառված է «ԱրՄեդ» հոգեբուժական և նարկոլոգիական ռեգիստրում:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Ամբողջ քաղաքը գիտի, թե ով ա եղել խփողը, ինչ առողջական խնդիրներ ունի: Լսեցինք, որ Չարենցի փողոցի 19 շենքի 2-րդ «պադյեզդի» դիմաց ինչ-որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ էլ Հարութը դանակով հարվածներ է հասցրել Վահանին ու քաղաքացիներն են առաջինը օգնության հասել Վահանին: Ճիշտն ասած՝ ամբողջ շենքն ու թաղը խառնվել էին իրար, որովհետև գիտեինք՝ կարողա դանակով հարձակվեր ուրիշների վրա, բայց լավ էր՝ ոստիկաններն ու պարեկները շատ արագ հասան, իմացան՝ որտեղ է գտնվում ու կարողացան նրան վնասազերծել ու տանել բաժին, եթե մի քիչ ուշանային, նորից ենք կրկնում, հնարավոր ա՝ էդ տղամարդը, լինելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, մի քանի հոգու էլ դանակահարեր»:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Քննիչի որոշմանբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի վայրում աշխատել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր