211652_close_icon
views-count958 դիտում article-date 17:05 06-07-2024

Մարդիկ հստակ կերպով գնացել են ուղերձ հղեն Ադրբեջանին, ասեն` տես, ասածներդ սրբորեն կատարել ենք. Բագրատ Սրբազան

Չարիքի ներկայացուցիչը այն, ինչ-որ ցույց տվեց Ներքին Հանդում, այդ ժամանակ Ոսկեպարում չկար, դա փաստ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը Օշականում:

«Օրեր անց գնալու եւ ինչ-որ ճաղավանդակ ցույց տալու, կարծես կենդանաբանական այգում, սա հպարտության կողքով անցնելու բան չի, թե դուք ինչ եք նվաճել: Չեք նվաճել է, դուք ստրուկի պես կատարել եք էն թելադրանքը, ինչ ասել է հակառակորդը, դուք ստրուկի, ճորտի պես արել եք այն, ինչ ասել է թշնամին, ու գնացել, ստրուկի, ճորտի արածով հպարտանալու: Եւ եթե այդքան ճշմարիտ էին, ինչու մարդկանց չեն հանդիպել, որոնց կյանքը ուղղակիորեն կապված է այդ գծի հետ, հենցա յդ փշալարի հետ, մարդկանց ինչու չեն հանդիպել, մարդկանց ողբերգությունները ինչու չեն ապրել, ինչո՞ւ: Էն խեղճ ու կրակ Ցականյանին էլ տարել էին, որ ինչ անեն: Երեք իմաստով էս մարդիկ չարիք արարող են, առաջինը, որ սուտ են ասել, որ ունեն փշալար, երկրորդը, որ ճորտության, ստրկության զգացումը դարձրին ուրախության առիթ: Այսինքն մարդիկ հստակ կերպով գնացել են ուղերձ հղեն Ադրբեջանին, ասեն` տես, մենք ինչ հավատարիմ ենք քեզ, ասածներդ սրբորեն կատարել ենք: Եւ երրորդը` մարդկանց ինչի չեք հանդիպել, մարդիկ են չէ ապրում, կենդանիներ չեն ապրում, սրանց համար մարդը ոչ մի բան է: Եթե մարդիկ իրենց համար արժեք ունենար,տղերքի մարմինները տոպրակներով ինչ-որ տեղերում թափված չէր լինի»,- ասաց նա:

Բագրատ Սրբազանը նորից հիշեցրեց, որ իրենց պայքարը չարու եւ բարու մասին է, չարիքը հեռացնելու մասին է: 

Նմանատիպ նյութեր