211652_close_icon
views-count991 դիտում article-date 10:14 08-07-2024

ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը, տապալումը, զիջումը ներկայացնել հաղթանակ. Տիգրան Աբրահամյան

Այսպես կոչված սահմանային ճշգրտումները «օդում թողելուց» և միակողմանի զիջումներից հետո, ՔՊ-ն տարբեր խմբերով վոյաժներ է անում Տավուշի հանձնված ուղղություններով: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ուեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը, տապալումը, զիջումը ներկայացնել հաղթանակ ու դա անել այնպիսի ոգևորությամբ, կարծես, մեծ լավություն են արել հայ ժողովրդին:

«Նույնիսկ այդ ֆոնը ստեղծելու դեմքերը պատահական չեն ընտրվում` քպ-ին «չեստ տվող» համազգեստավորներից մինչև վարկաբեկված պերսոնաժներ:

Երբ այդ ամենը ֆիլտրում ես` տակը մնում են հող, ունեցվածք, անվտանգություն կորցրած մարդիկ և խաբված հասարակություն»,- գրել է Տ.Աբրահամյանը։

Նմանատիպ նյութեր