49540 դիտում
12:12 08-07-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Volkswagen»-ը Դավիթաշենի կամրջի վրա վրшերթի է ենթարկել «Nissan»-ի վարորդին, երբ նա փորձել է փոխել իր ավտոմեքենայի վնասված անվադողը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա Դավիթաշեն վարչական շրջանից դեպի Արաբկիր վարչական շրջան ընթանալիս Երևանի բնակիչ 68-ամյա Հակոբ Ա.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ալեքսան Հ-ին, այնուհետև բախվել վերջինիս կողմից կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
«Volkswagen»-ի վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկեր Ալբերտ Ավետիսյանն ու Ստեփան Գրիգորյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչականն կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՊ հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի, և քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ալեքսան Հ.-ն կամրջի վրա կայանել էր իր «Nissan»-ը, քանի որ հետևի անվադողը վնասվել էր, և նա փորձել է խոտանը վերացնել, այդ ժամանակ «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել նրան ու բախվել «Nissan»-ին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3183 դիտում
19:02 25-05-2016
Սվերդլովսկի ոստիկանները 200 կմ ճանապարհ են անցել` օգնելու կին վարորդին փոխել անվադողը