211652_close_icon
views-count29658 դիտում article-date 09:22 09-07-2024

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 42-ամյա վարորդը «Volkswagen»-ով բախվել է ճամփեզրի ծառերին․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել ՊԾ Տավուշի փրկարարները, պարեկներն ու շտապօգնության բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Վերին Ծաղկավան-Բերդ ճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում 42-ամյա Դավիթ Ադյանը իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դավիթ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի, 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արթուր Բաբասյանի, գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքն ու տեղում իրականացրել հերթապահություն: 

Տեղում նույն վաշտի պարեկներ Շավարշ Մաճկալյանն ու Նվեր Գալստյանը սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր