211652_close_icon
views-count25014 դիտում article-date 15:45 10-07-2024

Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. Դիմիտրով գյուղում ավտոտեխսպասարկման կետում կայանված «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի. պատճառները պարզվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով բնակավայրի Երևանյան խճուղու թիվ 49 հասցեի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի դիմաց կայանված՝ Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Տիգրան Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մեկուսացրել ու մարել են կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի և ջերմահարվել է տեխսպասարկման կետի կախովի առաստաղի մոտ 25 քմ հատված:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հեթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր