211652_close_icon
views-count28185 դիտում article-date 22:45 10-07-2024

Վիճաբանություն՝ Արմավիրի մարզում․ հնչել են կրակոցներ․ մասնակիցների մեջ կա նաև անչափահաս․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 7-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թաիրով համայնքի Մամիկոնյան փողոցի 6-րդ շենքի բակում մեծաթիվ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքաելյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ համատեղ պարզել են, որ նույն օրը ժամը 21։20-ի սահմաններում նշված շենքի բակում վիճաբանություն է ծագել Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Աշոտ Ա․-ի, 46-ամյա Դավիթ Ա․-ի և 17-ամյա Վանիկ Հ․-ի, 21-ամյա Դավիթ Հ․-ի, 50-ամյա Մհեր Հ․-ի ու 49-ամյա Վիգեն Գ․-ի միջև, որի ընթացքում վերջիններս, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Մհեր Հ․-ն իր մոտ ապօրինի պահվող օդաճնշիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից Մհեր Հ․-ն խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով հուլիսի 8-ին հայտնաբերվել ու ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել «Պերֆեկտա» տիպի օդաճնշիչ ատրճանակն իր 8 մմ տ/չ 16 փամփուշտներով:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք և Մհեր Հ․-ն ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Աշոտ Ա․-ին, Դավիթ Ա․-ին, Վանիկ Հ․-ին, Դավիթ Հ․-ին, Վիգեն Գ․-ին և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր