211652_close_icon
views-count1168 դիտում article-date 11:55 11-07-2024

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին. Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միություն (CDI)

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը կրկին անդրադարձել է Հայաստանում քաղաքական հետապնդումներին։

Հրապարակման մեջ ասվում է՝

«Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) շարունակում է մտահոգությամբ հետևել Հայաստանի իշխանությունների՝ քաղաքական դրդապատճառներով ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումներին:
Մենք կոչ ենք անում կառավարությանը դադարեցնել բոլոր տեսակի քաղաքական հետապնդումները ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների նկատմամբ։

Պահանջում ենք անհապաղ և անվերապահ ազատ արձակել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

Արդար, թափանցիկ և անկախ դատական գործընթացը էական է արդարության գերակայությունն ապահովելու համար»։

Նմանատիպ նյութեր