1027 դիտում
07:26 12-07-2024
ԿԿՀ անդամի ընտրությունից առաջ ՔՊ-ն փակ նիստ է արել. ի վերջո ոչ ոք չընտրվեց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ հերթական անգամ տապալեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԿԿՀ անդամի պաշտոնի համար առաջադրվել էին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչության նախկին պետ Նարինե Ավետիսյանը եւ արցախցի իրավաբան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախկին փորձագետներից Վաղարշ Աղաբեկյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականները հիմնականում դրական տրամադրվածություն են ունեցել Նարինե Ավետիսյանի նկատմամբ ու կողմ են եղել նրա թեկնածությանը, իսկ Վաղարշ Աղաբեկյանն ի սկզբանե ՔՊ-ականների «սրտով» չի եղել: Երեկ՝ ԿԿՀ անդամի ընտրության քվեարկությունից առաջ, ՔՊ-ն ֆրակցիայի փակ նիստ է արել եւ, ի վերջո, թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չհավաքեց: Հավանաբար, իշխանականները փնտրում են իրենց «սրտի» թեկնածուին, ով անմնացորդ լոյալություն կցուցաբերի եւ աչք կփակի իրենց կոռուպցիոն սկանդալների վրա, բայց ընդդիմադիրների հայտարարագրերը կստուգվեն ամենայն մանրամասնությամբ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
964 դիտում
07:18 11-07-2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր կհանդիպի ԿԿՀ անդամի թեկնածուների հետ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»