40774 դիտում
17:11 15-07-2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են հող տեղափոխող բեռնատարն ու «Mazda», «Mercedes» և «Seat» մակնիշի ավտոմեքենաները. բեռնատարը կողաշրջվել է. Մալաթիայի թաղապետարանում էլ «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող հատվածում՝ նոր կառուցվող Հյուսիս-հարավ ճանապարհին, բախվել են 48-ամյա Սպարտակ Վարդանյանի վարած «Mazda», 35-ամյա Արթուր Սիմոնյանի վարած «Mercedes Sprinter», 57-ամյա Արթուր Մխեյանի վարած «Seat» բեռնատարն ու 35-ամյա Մարտին Մարտիրոսյանի վարած «Shanxi» մակնիշի իրանական համարանիշով, հողով բարձված բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն բեռնատարը, որը բարձված է եղել հողով, կողաշրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռաֆիկ Պռազյանն ու Արմեն Բադալյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ինչպես նաև պարեկները նշում էին, որ մի քանի անգամ ահազանգել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի աշխատակազմ, որպեսզի կոմունալի բաժնից ժամանեն և աշխատանքներ իրականացնեն թափված հողը հեռացնելու համար, սակայն 2 ժամից ավել դեռ մեծն թաղապետի կոմունալից չեն ժամանել դեպքի վայր:
Հավանաբար թաղապետին կամ չեն զեկուցել, կամ զեկուցել են, սակայն «գցել-բռնել են», որ դա նույնպես թաղապետարանի գործը չի, այլ Երևանի քաղաքապետարանի, իսկ որ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի, Էրեբունի վարչական շրջանում՝ վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի, Նոր Նորք վարչական շրջանում՝ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Շենգավիթ վարչական շրջանում ՝վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի գլխավորությամբ, եթե իրենց վարչական շրջաններում նման դեպքեր են տեղի ունենում, ապա նրանց հանձնարարականով կոմունալից միշտ օպերատիվ ժամանում են դեպքի վայր և խնդիրը կարճ ժամանակում վերացնում են:
Կարելի է ասել՝ գործը նման դեպքերում համագործակցում են փրկարար և պարեկային ծառայությունների հետ ու երբեք չես լսի, որ նրանք դժգոհեն ու արդարանան, թե դա մեր խնդիրը չի, Երևանի քաղաքապետարանինն է, մինչդեռ այսօր 2 ժամից ավելի է՝ Մալաթիայի թաղապետ Ռ. Մխիթարյանի աշխատակազմից ոչ ոք չբարեհաճեց կամ էլ ժամանակ չգտան, որպեսզի գան վթարի վայր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+