1306 դիտում
19:18 15-07-2024
ԱԶԲ պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Լյոլեին Ռոբերթսի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
ԱԶԲ պատվիրակները եղել են Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի հուսիսային հատվածում՝ Սիսիանից մինչև Բարգուշատի թունելի հյուսիսային պորտալ։ Այս տեղամասում կառուցվելու է շուրջ 27 կմ երկարությամբ ճանապարհ։ Շինարարության կառուցումը նախատեսված է Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցների ներգրավմամբ և ՀՀ համաֆինանսավորմամբ։
ԱԶԲ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են նոր կառուցվելիք և գոյություն ունեցող ճանապարհների ծրագծերին, ինչպես նաև տեխնիկական պարամետրերին։ Մեկ անգամ ևս փաստվել է ճանապարհահատվածի ռազմաքաղաքական և կենսական կարևորությունը Հայաստանի համար։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
976 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»