17990 դիտում
21:23 15-07-2024
Ինչու էր Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի կարգադրությամբ, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի հանձնարարականով ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը գործուղվել Շիրակի մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 10-ից 12-ը ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորած աշխատանքային խումբը Շիրակի մարզային փրկարարական վարչությունում էր։
Այցի հիմնական նպատակն էր մեթոդական և մասնագիտական օգնություն ցուցաբերել ՄՓՎ ենթակա ստորաբաժանումներին, միաժամանակ իրականացնելով համալիր ստուգումներ։ Աշխատանքային խմբում ընդգրկված էին ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումներից պատասխանատու ոլորտների ծառայողներ, ովքեր ըստ նախանշված ուղղությունների իրականացրեցին ուսումնասիրություններ՝ մեթոդական և մասնագիտական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Մեկնարկը տրվեց անձնակազմին «տագնապ» և «հավաք» ազդանշանով: Գյումրու «Շիրակ» օդանավակայանի տարածքում անցկացվեց շարային ստուգատես. ստուգվեցին ծառայողների պատշաճ արտաքին տեսքը, համազգեստի կրման կանոններին համապատասխանությունը, անհրաժեշտ փաստաթղթերի և ծառայողական վկայականների առկայությունը, անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը:
Հատուկ ուշադրություն դարձվեց տագնապային պայուսակների առկայությանն ու համալրվածությանը․ ստուգվեցին դրանցում անհրաժեշտ իրերի համապատասխանությունը ներկայացվող պահանջներին։
Տնօրենի տեղակալին ներկայացվեց նաև հրշեջ-փրկարարական տեխնիկայի և գույք-սարքավորումների մարտական վիճակը և սարքինությունը, միևնույն ժամանակ հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից կատարվեց նաև մարտական բացազատում: Այնուհետև աշխատանքային խումբն այցելեց Շիրակի մարզային փրկարարական վարչություն, որտեղ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։
Խորհրդակցության ընթացքում Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Ափոյանը տնօրենի տեղակալին ներկայացրեց վարչության կողմից կատարված աշխատանքների արդյունքներն ու ընթացքը, քննարկվեցին վարչության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Քննարկումների ընթացքում, ի թիվս բարձրացված մի շարք հարցերի, տնօրենի տեղակալը նշեց, որ մեթոդական օգնությունն իրականացվում է անձնակազմի պատրաստվածության բարձրացման և ծառայությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով: Ե․ Կարապետյանը շրջայց կատարեց մարզային փրկարարական վարչությունում:
Ճգնաժամային կառավարման կենտրոնում տնօրենի տեղակալին ներկայացվեցին իրավիճակային դահլիճի հագեցվածությունը, ծրագրային հնարավորություններն ու առկա խնդիրները: Փ/ծ գնդապետ Ե.Կարապետյանն այցի ընթացքում եղավ մարզային փրկարարական վարչության Գյումրու, Արթիկի, Ամասիայի, Անիի, Աշոցքի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներում, զրուցեց անձնակազմի հետ, հետևեց ընթացիկ աշխատանքներին, ծառայության կրման պայմաններին, հերթափոխերի ընդունման-հանձնման գործընթացին, ծանոթացավ տեխնիկայի, գույք-սարքավորումների, շենքային պայմաններին և աշխատանքային խնդիրներին։
Բոլոր ՀՓՋ-ներում անակնկալ կերպով անցկացվեցին տարբեր թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ, որոնց նպատակն էր իրատեսական պայմաններում ստուգել ՀՓՋ-ների օպերատիվ տակտիկական հնարավորությունները, ինչպես նաև հրշեջ-փրկարարների մարտական պատրաստվածությունը: Այցի ավարտին գնդապետ Ե. Կարապետյանը նշեց, որ նմանատիպ ստուգայցերի նպատակն է առկա խնդիրների վերհանումը և համապատասխան լուծումներ գտնելը, միևնույն ժամանակ անձնակազմին հորդորեց բարձր պատասխանատվությամբ մոտենալ ծառայությանը, տվեց մի շարք հանձնարարականներ և ցուցումներ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3181 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2200 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1072 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»