949 դիտում
07:38 16-07-2024
ՀՀ իշխանությունները ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հարմար եղանակ էին գտել` աշխատանքային այց Գերմանիա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Հուլիսի 14-ին Եվրոպան լարված սպասում էր ԵՎՐՈ-2024-ի վերջին՝ Իսպանիա-Անգլիա խաղին։ Կիրակի օրը վճռորոշ էր երկու երկրների թիմերի համար եւ այդ օրերին՝ հունիսի 14-15-ը, ՀՀ Կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, որոշեց մենակ չթողնել եվրոպացիներին։ Հենց նույն օրը աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնությունում էր Հայաստանի կառավարության պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, ով մեկ օր ավելի պետք է մնար՝ հունիսի 14-16-ը եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչը. համաձայն վարչապետի որոշման՝ Նիկոլ Փաշինյանինը, Արայիկ Հարությունյանինը եւ Տիգրան Մեհրաբյանինը: Ինչպես նաեւ հայտնի դարձավ, որ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման եւ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին: Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները աշխարհում տեղի ունեցող ուշագրավ սպորտային իրադարձություններին մասնակցելու հեշտ եւ հարմար եղանակ են գտել՝ պաշտոնական այց դեպի այդ երկիր՝ պետական բյուջեի հաշվին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
6979 դիտում
14:21 07-12-2020
Հիմա բոլորը գտել են մի հարմար դավաճան և բոլոր մեղքերը բարդում են նրա վրա. Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
3688 դիտում
11:47 06-04-2018
Արցախի խորհրդարանականներն աշխատանքային այց են կատարել Լիբանան և Գերմանիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6336 դիտում
21:26 18-04-2017
Հայաստանը ներկայացնող 19 մարզիկ- մարզուհիներ մեկնեցին Չեխիա՝ մասնակցելու Սամբոյի Եվրոպայի առաջնությանը
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1276 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»