1051 դիտում
15:34 16-07-2024
Պետք է իմ թիմակիցների հետ խոսեմ, որ հասկանանք՝ մեր պայքարի անունն ինչ է. Մամիկոն Ասլանյան
Ես 2.7 տարի հանրության հետ լայն շփում չեմ ունեցել, իմ թիմակիցների հետ պետք է խորհրդակցեմ, որ հասկանանք՝ մեր պայքարի անունն ինչ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, «Վարդաշենի» ՔԿՀ-ից դուրս գալուց հետո ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե պատրաստվու՞մ է արդյոք կրկին քաղաքապետ դառնալ:
«Ես պաշտոնի համար կռիվ չեմ տվել, որ այսօր ասեմ՝ պաշտոնն ինձնից տարել են: Ամեն ինչ արել են, որպեսզի ես չստանձնեմ: Հիմա պետք է հասկանանք մեր գործիքակազմը՝ մեր հետագա գործունեությունն ինչո՞վ ենք ծավալում»:
Մամիկոն Ասլանյանը նշեց, որ չի կարող ասել՝ ինչ պատճառով, բայց 2.7 տարի Վանաձորում ավագանու նիստ չի գումարվել, տապալվել է ՏԻՄ աշխատանքը, սահմանադրական նորմը չի գործում:
Նա ազատություն մաղթեց ՀՀ-ի և Բաքվի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվում:
Նշենք, որ Ասլանյանն անազատության մեջ էր հայտնվել 2021-ի դեկտեմբերին՝ տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Վանաձորը 5 տարի ղեկավարած Ասլանյանը պնդում է՝ քաղաքական հետապնդման է ենթարկվում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»