211652_close_icon
views-count1438 դիտում article-date 19:17 16-07-2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեի մասնագետների հետ շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում, հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

«Շրջայցին մասնակցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի, մարզահամերգային համալիրի տնօրենի, ոլորտային մասնագետների հետ քննարկվել են տարածքի բարեկարգման, ջրավազանների վերանորոգման և հակահրդեհային համակարգի արդիականացման վերաբերյալ հարցեր։

Ուսումնասիրելով առկա վիճակը և դիտարկելով հնարավոր լուծումները՝ մասնագետները դիտարկել են հնարավոր նախագծային լուծումներն ու նախնական գնահատել սպասվող աշխատանքների ծավալը։

Ուսումնասիրությունների արդյունքում նախատեսվում է 2024 թվականին պետական բյուջեի միջոցներով և Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ձեռք բերել նախագծանախահաշվային փաստաթղթեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր