211652_close_icon
views-count1273 դիտում article-date 20:11 16-07-2024

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփում

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Զեկույցներով հանդես են եկել ՌՈ պետի տեղակալները։ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։

Ամփոփման ավարտին ՌՈ պետը հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ հետագա աշխատանքներն առավել թիրախային կազմակերպելու վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր