211652_close_icon
views-count1708 դիտում article-date 15:24 17-07-2024

Ռուբինյանն ու Սոբհանին քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում`Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բարեհաջող անցկացնելու կապակցությամբ:

Անդրադառնալով Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ օրերս կայացած հանդիպմանը` ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Իրանի հետ փոխգործակցութունը` այդ թվում միջխորհրդարանական ձեւաչափում: Այս համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր