211652_close_icon
views-count15884 դիտում article-date 16:09 17-07-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում ծառերը մոխրակույտ չդարձան շնորհիվ հրշեջ-փրկարարների ու պարեկների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 17-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարևանությամբ խոտածածկ տարածք է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Ղազարյանի գլխավորությամբ։

Լրացուցիչ ժամանել են նաև Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատից ևս 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանտար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Չոբանյանն ու Գոռ Մելքումյանը։

Պարեկները նույնպես միացել էին խոտածածկ տարածքում առաջացած կրակի տարածման դեմ պայքարին։

Հրդեհը մեկուսացվել է։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Եթե հրշեջներն ու պարեկները օպերատիվ չգործեին, ժամանակին չկանխեին կրակի տարածումը, ապա զբոսայգու ներսում և հարևանությամբ գտնվող մեծ թվով ծառեր կվերածվեին մոխրակույտի։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր