211652_close_icon
views-count1171 դիտում article-date 19:47 17-07-2024

Արայիկ Հարությունյանը ընդունել է «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ» հիմնադրամի պատվիրակությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ (ICPC)» հիմնադրամի նախագահի գլխավորած պատվիրակությանը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ Երևանի պետական համալսարանը 2001 թվականից միացել է ծրագրավորման միջազգային օլիմպիադային և 2023 թվականին Եգիպտոսի Լուքսոր քաղաքում անցկացված «ICPC աշխարհի եզրափակչում» գրանցել է բացառիկ արդյունք, որն ամենաբարձրն է եղել Հայաստանի՝ մրցույթին մասնակցության պատմության մեջ:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է վերջին տարիներին մրցույթին՝ հայաստանյան նաև այլ համալսարանների մասնակցության կարևորությունը՝ որպես Հայաստանում մրցույթի տարածվածությանն ուղղված ջանքերի ցուցիչ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է հայտ՝ «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու համար և հայտի ընդունման դեպքում հանձնառու է կազմակերպել այս հեղինակավոր միջոցառումը միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան:

Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ կառավարության և «ICPC» հիմնադրամի միջև համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության հայտի ընդունման դեպքում միջոցառման անցկացման կազմակերպչական հարցերին:

Նմանատիպ նյութեր