211652_close_icon
views-count1684 դիտում article-date 14:54 18-07-2024

Բաքուն է մերժել Փաշինյան-Ալիև հանդիպման՝ Երևանի առաջարկը. ԱԳՆ

Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը:

Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

«Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է:

Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Հիշեցնենք, որ այսօր Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ալիևի հետ հանդիպել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում:

Նմանատիպ նյութեր