24150 դիտում
17:44 18-07-2024
Շղթայական ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Mitsubishi»-ն, «Opel Astra»-ն, «Suzuki»-ն և «Ford Transit»-ը. 11-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում թիվ 14 հասցեի հարևանությամբ բախվել են «Ford Transit», «Mitsubishi», «Opel Astra» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով անչափահաս է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են «Ford»-ը և փակել «Mitsubishi»-ի գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել են հերթապահություն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Խաչատրյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արա Զաքարյանն ու Սպարտակ Պողոսյանը:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը և հնարավոր է՝ կազմված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը 11-ամյա տղա է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+