211652_close_icon
views-count68057 դիտում article-date 14:42 20-07-2024

Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում. 2 տարբեր խմբավորումներ հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա. նրանց անգամ չի զգաստացրել բաժնի պետի՝ ինքնաձիգով օդ կրակելու հանգամանքը. բաժնի պետն ու բաժանմունքի պետը տեղափոխվել են հիվանդանոց

Հուլիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կռվի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին ու հարձակվել են նրանց վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսգիշերին մոտ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհի աջակողմյան հատվածում 2 տարբեր խմբավորումներ հարցեր պարզելու համար հանդիպել են, ու հնարավոր է իրենց մոտ ատրճանակներ, ինքնաձիգներ լինեն, որոնք հնարավոր է կռվի մասնակիցնրը օգտագործեն:  

Դեպքի վայր են մեկնում ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայուղները՝ ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ավետիսյանի, ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ Հրաչյա Աթաբեկյանի և ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Խմբում եղել են նաև քրեական հետախուզության անչափահասների գործերով և համայքնային ոստիկանության բաժանմունքի ծառայողները:

Ոստիկանության ծառայողների մեծ մասը եղել են համազգեստով:

Արդեն հասնելով դեպքի վայր, ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են :
Նշված վայրում հավաքված են լինում 100-ից ավելի անձ, որոնք բարձրաձայն վիճաբանում ու հայհոյանքներ են հնչեցնում նրանց հասցեին, անգամ նրանց խոսակցության ժամանակ լսվում է, որ մեկը մյուսին հայհոյանքներ տալով ասում է.

«Արա՛, խմած ես, չես կարում ոտքի վրա կանգնես, լակել, եկել էստեղ, ի՞նչ ես բլթցնում»:

Ոստիկանները մոտենում են նրանց և ներկայանում, որ իրենք ոստիկանության ծառայողներ են, նույնիսկ մի քանի ագամ ոստիկանական համազգեստ կրողներն են ներկայանում, որ իրենք ոստիկանության ծառայողներ են, և պահանջում են միջադեպի մասկանկիցներին, որպեսզի դադարեցնեն հասարակության նկատմամբ անհրարգալից վերամբերմունք ցուցաբերել, չշարունակել հայհոյանքներ հնչեցնել միմյանց հասցեին, սակայն դա նույնպես օգուտ չի տալիս:

Ու նրանցից մի քանիսը հարձակվում են ոստիկանության ծառայողների վրա, ինչից հետո ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Է. Այվազյանը Կոտայքի բաժնում հաշվառված ինքնաձիգով նախազգուշական 3 կրակոց է արձակում դեպի օդ:

Կրակոց արձակելու ժամանակ Է. Այվզայնը ոստիկանության աշխատակիցներից ու կռվի մասնակիցներից լինում է մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա:

Կրակոցները չեն զգաստացնում այդ անձանց, և նրանցից ոմանք հարձակվում ու սկսում են քաշքշել ու հարվածներ տալ ոստիկանության աշխատակիցներին: Ոստիկաններին հարվածող անձանցից Աղվան Թադևոսյանը նստում է «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և փորձում է դիմել փախուստի, սակայն բաժնի պետը բռնում է դեռևս բաց վիճակում գտնվող՝ Նիվայի վարորդի կողմի դուռը, որպեսզի նա չկարողանա դիմել փախուստի, սակայն Ա. Թադևոսյանը շարժի է դնում ավտոեմքենան և սկսում է վարել:

Արդյունքում մոտ 20 մետր վարելուց հետո բաժնի պետը ընկնում է ավտոմեքենայից:

Վիճաբանության մասնակիցներից Ահարոն Թադևոսյանի և էդգար Վարդանյանի հարվածների արդյունքում մարմնական վնասվածքներ է պատճառվել ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ Հ. Աթաբեկյանին, իսկ Ա. Թադևոսյանի կողմից «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոեմեքենան վարելու պատճառով մարմնական վնասվածքներ է պատճառվել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Է. Այվազյանին:

Նրան նաև հարվածներ են հասցրել Միսակ Հակոբյանը, Ահարոն Թադևոսյանը և Էդգար Վարդանյանը, ովքեր բաժնի պետին հարվածներ հասցնելուց հետո հարձակվել են ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ավոտիսյանին, իսկ Է. Վարդանյանը հետո էլ հարձակվել է քրեական հետախուզության բաժանոմունքի ավագ օպերլիազոր Սամվելյանի վրա՝ հարվածելով նրան:  

Ի վերջո ոստիկանության ծառայողներին հաջողվում է բռնություն գործադրած անձանցից Է. Վարդանյանին, Մ. Հակոբյանին, միջադեպի մասնակիցներից Սամվել Առաքելյանին, Գագիկ Հարությունյանին, Սաշա Առաքելանին, Տիգրան Թևոսյանին ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժին:

Նշված անձանցից բացի վիճաբանության ժամանակ այլ անձինք ևս հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի պետն ու ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետը տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Բերման ենթարկվածները ձերբակալվել են, դեպքի փաստով էլ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ ՝ մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր