211652_close_icon
views-count1180 դիտում article-date 15:20 20-07-2024

Օդի ջերմաստիճանն հուլիսի 20-ի ցերեկային ժամերին կնվազի ևս 2-3, 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում`  հուլիսի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Հուլիսի 21-ի ցերեկը, 22-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հուլիսի 20-ի ցերեկային ժամերին կնվազի ևս 2-3, 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Նմանատիպ նյութեր