1303 դիտում
13:56 23-07-2024
Ընդունելության քննությունների արդյունքում թափուր է մնացել անվճար 259 տեղ եւ վճարովի 5912 տեղ. ԳԹԿ նախագահ
Դպրոցների շրջանավարտների 72 տոկոսը դիմել է բուհ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ամփոփելով այս տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունները։
Նա տեղեկացրեց, որ անցած տարվանից ԳԹԿ-ն կազմակերպում է երեք ընդունելության քննությունները. Առաջինը հունվար-փետրվարին, երկրորդը հունիսին եւ երրորդը՝ հուլիսին:
«Հունվար-փետրվարին դիմորդները նշում են միայն 1-2 առարկա եւ հանձնում են քննություններ: Հունիսին դիմորդները նաեւ նշում են բուհը եւ մասնագիտությունը: Նույնը անում են նաեւ հուլիսին դիմողները: Այս բոլորի արդյունքում հուլիսի 18-ին կազմակերպում ենք մրցույթի հիմնական փուլը եւ արդյունքները հրապարակում բուհ ընդունվողների եւ չընդունվողների մասին: Այս տարի երրորդ փուլը մի տեսակ ուրիշ ձեւով ստացվեց.
Կառավարության որոշումով թույլատրված էր մասնակցել օտարերկրյա ուսհաստատությունների շրջանավարտներին, բանակից զորացրվածներին եւ քննության ժամանակ հիվանդացածներին: Այս տարի նրանց միացան Տավուշի մարզի 12-րդ դասարանի շրջանավարտները, որոնք պետք է թեստերը գրեն նոր չափորոշիչներով:
Մոտավորապես Տավուշում մասնակցեց 900 դիմորդ-մարդ քննություններին: Քննությունները կազմակերպվեցին Իջեւանում, եւ արդյունքները առայժմ վերլուծում ենք, համեմատում նախոդր քննությունների հետ»,-ասաց նա:
Այնուհետեւ Նասիբյանը ներկայացրեց թվերը. «Հայտ ներկայացրել է 14 776 դիմորդ: Բուհ դիմել է 14 332 հոգի: Դպրոցների շրջանավարտների 72 տոկոսը դիմել է բուհ: Սակայն կան բուհեր, որոնք քննությունները ԳԹԿ-ն չի կազմակերպում, դրանք են Սլավոնական համալսարանը, Ֆրանսիական համալսարանը, Հայ-ամերիկյան համալսարանը, Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղը եւ այլն:
Այսինքն ստացվում է, որ բուհ դիմողների թիվը 72 տոկոսից ավելի է:
Բուհ եւ մասնագիտություն չեն նշել 444 հոգի, այսինքն նրանք ստացել են գնահատականները, բայց բուհը չեն նշել: Հիմնականում այն մարդիկ են, որոնք գնում են այն բուհեր, որոնք իրենք են կազմակերպում մրցույթները:
Հատկացված տեղերի թիվը այսպիսին է. հուհերում հատկացված է 2117 անվճար տեղ, 13 928 վճարովի տեղ։ Այսինքն դիմորդների թվից ավելի տեղ ունեինք հատկացված, որից ընդունվել են 1849 անվճար եւ 7569 վճարովի: Սրանք հիմնական մրցույթի արդյունքներն են: Ունենք նաեւ լրացուցիչ մրցույթ, որն անվանում ենք թափուր տեղերի մրցույթ:
Նրանք, ովքեր դուրս եմ մնացել մրցույթից, կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Այս դիմորդների հայտագրումն ավարտելու ենք հուլիսի 26-ին, ժամը 18-ին: Թափուր տեղերի մրցույթի արդյունքները հրապարակվելու են հուլիսի 30-ին:
Դիմորդներն իրավունք ունեն ընտրել մինչեւ 6 բուհ եւ մասնագիտություն: Եթե իրենց դրական գնահատականները բավարարում են ոչ առաջին հայտով գրվածին, նրանք կարող են մասնակցել այդ դրական գնահատականներով»,-ասաց Նասիբյանը:
Նրա խոսքով, առաջին փուլի մրցույթի արդյունքում թափուր են մնացել անվճար 259 տեղ եւ վճարովի 5912 տեղ:
«Միասնական քննություններից անբավարար գնահատական է ստացել 2342 դիմորդ՝ հայտագրվածների 15 տոկոսը: Եվ ներբուհականից անբավարար գնահատական է ստացել 316-ը՝ 12,5 տոկոսը:
Ոչ պետական բուհերին հատկացված էր անվճար 8 տեղ եւ վճարովի 2025 տեղ: Ընդունվել են 2 անվճար եւ 154 վճարովի դիմորդ:
Միասնական 2 քննություններից դրական գնահատական է ստացել, բայց մրցույթից դուրս է մնացել 1649 դիմորդ, որոնք կարող են լրացուցիչ փուլում մասնակցելու եւ նորից ընդունվելու բուհ՝ պետական կամ ոչ պետական»,- ասաց ԳԹԿ նախագահը:
Նա նկատեց, որ փորձը ցույց է տալիս, որ վերջնարդյունքում ունենում են ընդամենը մոտ 70 դիմորդ, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել որեւէ տեղ:

Նմանատիպ նյութեր
1850 դիտում
10:40 12-09-2014
Բուհական ընդունելության քննությունների արդյունքում հազարավոր տեղեր թափուր էին մնացել. ՀԺ
1699 դիտում
21:28 18-07-2022
ԳԹԿ-ն ամփոփել է միասնական քննությունների արդյունքները. առավոտյան կհրապարակվի թափուր տեղերի ցանկը
2887 դիտում
16:23 01-05-2020
ԳԹԿ-ն տեղեկություն է հրապարակել բուհերի ընդունելության քննությունների վերաբերյալ
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան