211652_close_icon
views-count919 դիտում article-date 17:38 23-07-2024

Արդարադատության նախարարությունը վերջին պահին տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստը հետաձգվում է անորոշ ժամանակով. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Արդարադատության նախարարությունը վերջին պահին տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստը չի կայանալու և հետաձգվում է անորոշ ժամանակով։ Այսօրվա նիստին պետք է քննարկվեր կայուն մեծամասնության սահմանադրական նորմը չեղարկելու և այդ չեղարկելը նախքան 2026 թվականի ԱԺ ընտրություններ անելու «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր գրասենյակի» առաջարկը։

Եթե այդ որոշումը առաջիկա շաբաթներում խորհրդում չընդունվի, ապա իրատեսական չի լինի Սահմանադրության (ու ապա Ընտրական օրենսգրքի) համապատասխան փոփոխությունների կատարումը (կայուն մեծամասնության մեխանիզմից ձերբազատումը) նախքան 2026 թվականի ԱԺ ընտրությունները։

Կայուն մեծամասնության մեխանիզմի մասին տեսեք մեկնաբանությունը։ Հ.Գ. Առաջիկայում մենք կներկայացնենք այն մոդելը, որով առաջարկում ենք փոխել Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասը, որ չհակասի 90-րդ և 149-րդ հոդվածներին։

Նմանատիպ նյութեր