25920 դիտում
12:21 26-07-2024
«Առևանգում չի եղել. 650 000 դոլարը ոչ թե փրկագին է եղել, այլ «գցած» գումար, որը ՌԴ քաղաքացին վերցրել է՝ այլ երկիր փոխանցելու համար, սակայն չի փոխանցել». «Հրապարակ»
Ինչպես հայտնի է, հուլիսի 22-ին երեւանյան մի ռեստորանից առեւանգել էին ՌԴ քաղաքացի Սերգեյ Ֆերովին, տարել Ծաղկաձոր եւ հարազատներից պահանջել 650 հազար ԱՄՆ դոլար` որպես փրկագին։ Մեզ հայտնի դարձան որոշ մանրամասներ։ Իրականում 650 հազար դոլարը ոչ թե փրկագին է եղել, այլ «գցած» գումար, որը ՌԴ քաղաքացին վերցրել է՝ այլ երկիր փոխանցելու համար, սակայն չի փոխանցել։ Աղբյուրը վստահեցնում է, որ իրականում առեւանգում չի եղել։ Մենք դիմեցինք Քննչական կոմիտե` արդյո՞ք ձերբակալվածներին բաց են թողել եւ վարույթը կարճել են։ Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը պատասխանեց․ «2 անձ ձերբակալված էր, սակայն արգելանքի տակ պահելու անհրաժեշտության վերացման հիմքով նրանք ազատ են արձակվել։ Այս պահի դրությամբ անձին առեւանգելու, զենքով սպառնալու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել, ավելին՝ այդպիսիք հերքող տվյալներ են ստացվել»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 22-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Հայաստանում։
Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և Ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանում առևանգել են ՌԴ քաղաքացու և նրանից պահանջել խոշոր չափի գումար։
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանի և Ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ պարզվել էր, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են։
Ըստ այդ տեղեկությունների՝ առևանգվածը ՌԴ քաղաքացի, 32-ամյա Սերգեյ Ֆեռովն էր, ով կատարվածի մասին հեռախոսով հաղորդագրություններ էր ուղարկել իր ընկերոջը՝ ՌԴ քաղաքացի Վ․ Ռուդնիցկինին։
Ոստիկանները պարզել էին, որ Երևան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկից «Lexus» մակնիշի ավտոմեքենայով առևանգել էին Ս․ Ֆեռովին, տարել Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկը և բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել, որպեսզի նա իրենց փոխանցի 650 հազար ԱՄՆ դոլար։
Ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները հայտնաբերել էին Ս․ Ֆեռովին, ով հայտնել էր որոշ մանրամասներ, ինչից հետո ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, Ծաղկաձոր քաղաքում Ս․ Ֆեռովին ապօրինի պահելու համար բռնել էին Վրաստանի քաղաքացի 22-ամյա Նիկոլոզի Ատաշովին և ՀՀ քաղաքացի, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Գևորգ Ս․-ին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանք հայտնաբերվել էին «Թեղենիս» հյուրանոցային համալիրում, որտեղից էլ ձերբակալվել և տեղափոխվել էին ոստիկանության Հրազդանի բաժին։
Նրանց հետ եղել է 1 հոգի ևս՝ Կոտայքի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուր Մ․-ն։
Ոստիկանները պարզել էին, որ առևանգվածին ռեստորանային համալիրից խաբել, նստեցրել են Գևորգ Ս․-ի «Lexus» մակնիշի ավտոմեքենան՝ Մարտունի քաղաք գնալու համար։ Արդեն ճանապարհին նրանք ստիպել էին ՌԴ քաղաքացուն, որ անջատի հեռախոսը և հասնելով Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի վրա գտնվող «Սոնալ» ռեստորանային համալիր՝ սկսել էին առևանգվածի և նրա ընտանքի անդամների հասցեին սպառնալիքներ հնչեցնել, հետո իր կամքին հակառակ ստիպողաբար դարձյալ նստեցրել էին «Lexus»-ը և Գեղարքունիքի մարզից տարել Ծաղկաձոր քաղաքի «Թեղենիս» հյուրանոցային համալիր, որտեղ նույնպես շարունակել էին սպառնալիքներ հնչեցնել։
Ըստ տուժող Ս․ Ֆեռովի հայտարարության՝ Գևորգ Ս․-ն այդ ընթացքում ձեռքը տարել էր ատրճանակին և սպառնացել, որ եթե գումարը չտա՝ կկրակի ոտքերին։
Դեպքի փաստով Ոստիկանության Հրազդանի բաժնում կազմվել էին փաստաթղթեր, որոնք Գևորգ Ս․-ի և Արթուր Մ․-ի հետ միասին ներկայացվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ ՀՀ քր. օր.-ի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 335 հոդ. 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ Գևորգ Ս․-ն և Արթուր Մ․-ն ձերբակալվել և տեղափոխվել էին Ոստիկանության Հրազդանի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
3228 դիտում
12:07 19-04-2016
Կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձի առևանգում, փրկագին…ՏԵՍԱՆՅՈՒԹ
1780 դիտում
18:58 19-08-2022
Զինվորին գումար փոխանցելու պատրվակով տարբեր անձանցից հափշտակել է շուրջ 11 մլն. դրամ գումար