211652_close_icon
views-count2014 դիտում article-date 09:45 28-07-2024

Խաղերը բացել՝ միլիարդավոր քրիստոնյաների անարգելով, իրապես ահավոր սկիզբ էր․ Իտալիայի փոխվարչապետ

Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին սոցիալական ցանցերում արած գրառումով քննադատել է Փարիզի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը՝ այն որակելով «ողորմելիություն»։ Փոխանցում է News.am-ը։

«Օլիմպիական խաղերը բացել, ամբողջ աշխարհում միլիարդավոր քրիստոնյաների անարգելով, իրապես ահավոր սկիզբ էր, թանկագին ֆրանսիացիներ։ Ողորմելիություն էր»,- գրել է Սալվինին՝ հրապարակելով Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» նման տեսարանը բացման արարողությունից։



Օլիմպիական խաղերի բացումն առաջին անգամ անցկացվել էր ստադիոնից դուրս, գետի վրա։ Բացման ժամանակ նաեւ թարս էր բարձրացվել օլիմպիական դրոշը, ինչը չէր շտկվել։ Միջազգային օլիմպիական կոմիտեն հետագայում ափսոսանք էր հայտնել տեղի ունեցածի առիթով։

Նմանատիպ նյութեր