31592 դիտում
19:15 01-08-2024
Ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են «Iveco» բեռնատարն ու «Ոսմար» ՍՊԸ-ի աշխատակցի «Mercedes»-ը. վերջինը բախվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապրհի 178 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 50-ամյա Կարեն Ավետիսյանի վարած «Iveco» մակնիշի բեռնատարն ու 41-ամյա Սարգիս Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Սարգսյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 43-ամյա Մ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ս. Ասրյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ս. Սարգսյանը աշխատում է «Ոսմար» ՍՊԸ-ում։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+