991 դիտում
12:41 02-08-2024
ՊՆ-ն հերքում է Կամո Վարդանյանի՝ Սուրեն Պապիկյանի խորհրդական նշանակվելու վերաբերյալ լուրերը
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական։
«Մամուլում տեղեկություններ են շրջանառվում գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ:
ԶԼՄ գործընկերներին հայտնում ենք, որ պաշտպանության նախարարությունում բարձր և բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալ սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ:
Պաշտպանության նախարարի զինվորական խորհրդականները 3-ն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը, պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը:
Հավելենք, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն», - նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
1741 դիտում
14:51 05-03-2023
Վարչապետի աշխատակազմը պարզաբանել է Սուրեն Պապիկյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերը
5134 դիտում
11:53 04-10-2023
Դավիթ Գալստյանը հերքում է իր հորեղբոր՝ Ստեփանակերտի պարետ նշանակվելու լուրերը
1638 դիտում
09:49 11-08-2021
Կարեն Իսախանյանը նշանակվել է Սուրեն Պապիկյանի խորհրդական
Այս բաժնից
604 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին