211652_close_icon
views-count1063 դիտում article-date 16:05 02-08-2024

Բժշկական կենտրոնից ՔԿՀ վերադարձված կալանավորված անձի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները կալանավորված անձ Ա. Խ.-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու ընթացքում նկատել են, որ վերջինս դրսևորում է կասկածելի վարքագիծ:

Քրեակատարողական հիմնարկի խուզարկությունների համար նախատեսված սենյակում ծառայողների կողմից կալանավորված անձի հետ տարվել են բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում Ա. Խ.-ն ինքնակամ հանձնել է ներքնաշորում թաքցրած բջջային հեռախոսը:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

Նմանատիպ նյութեր