62750 դիտում
11:46 04-08-2024
Կրակոցներ՝ Երևանում. կա վիրավոր. կասկածյալը շաբաթներ առաջ հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ա. Ավետիսյան փողոցի 70 շենքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա վիրավոր քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։
Պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի էր։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մերի Վառյանն ու Վահագն Հախվերդյանը։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել նաև, որ հնարավոր է կռվի մասնակիցները լինեն բակում։
Տեղում պարզվել է, որ նշված շենքի բնակարաններից մեկում ժամը 00:30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 56-ամյա Գագիկ Աղաբաբյանի և 46-ամյա Կարեն Թումանյանի միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա Կ. Թումանյանն իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից 2 կրակոց է արձակել Կ. Աղաբաբյանի ուղղությամբ, որից մեկը կպել է նրա ձախ ոտնաթաթին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Վիրավորը «պոլիտրավմա հարցակնաով» և «ձախ ոտնաթաթի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Բնակարանում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր, կոտրված իրեր։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «մարմնական վնասվածք՝ հրազենի գործադրմամբ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննչական խումբն ու փորձաքրեագետը, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզել են, թե որտեղ է թաքնվում Կ. Թումանյանը և նրան, հրազենի գործադրմամբ մարմնական վնասվածք պատճառելու ակնհայտորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա, հայտնաբերում և ձերբակալում են նրան։
Նրան տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Արաբկիրի քննչական բաժին,որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվում է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՝ Կ. Թումանյանը տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, իսկ նա այս տարվա հունիսի 24-ին հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց ու այդ դեպքի փաստով նույնպես Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին, և հայտնել էին, որ շտապօգնության բժիշկների թիվ 11 խումբը Ա. Ավետիսյան փողոցի շենքերից մեկից հրազենային վնասվածքով իրենց մոտ էր տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը:
Ժամանել էին նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի և քննիչ Համզոյանի գլխավորությամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանները ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Երևանի բնակիչ 46-ամյա Կարեն Թ.-ն է:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել էր՝ շնորհիվ նաև շտապօգնության բժիշկների օպերատիվ գործողությունների, ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Կարեն Թ.-ն գտնվել էր Ա. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում Երևանի բնակիչներ 51-ամյա Արմենուհի Ս.-ի և 22-ամյա Էդվարդ Ա.-ի հետ, որտեղ նշված անձինք ննջասենյակից կրակոցի ձայն էին լսել, որից հետո ահազանգել էին շտապօգնություն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Կարեն Թ.-ն իր կամքից անկախ հանգամանքներում հրազենով կրակոց էր արձակել, ինչի պատճառով էլ ստացել էր հարզենային վնասվածք:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում դատաձգաբանական և դատաբժշկական:Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը:
Լուսանկարները Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
Նմանատիպ նյութեր
98062 դիտում
10:26 25-12-2017
Կրակոցներ Երևանում. 39-ամյա տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. 50-ամյա կասկածյալը որոնվում է
Այս բաժնից
12826 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ