211652_close_icon
views-count1102 դիտում article-date 19:28 05-08-2024

«Դեբի» փոթորիկը հասել է Ֆլորիդա նահանգի ափ

«Դեբի» փոթորիկը հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափ։ Հաղորդում է Փոթորիկների դեմ պայքարի ԱՄՆ ազգային կենտրոնը (NHC):

Ավելի վաղ NHC-ը տեղեկացրել էր, որ «Դեբի» արևադարձային փոթորիկը ուժեղացել է՝ հասնելով ժամում 120 կիլոմետր արագության։

«Դեբին հենց նոր է հասել Ֆլորիդայի Բիգ Բենդ շրջան։ Առաջիկա մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ի հարավ-արևելքում սպասվում են սաստիկ ջրհեղեղներ», - ասվում է NHC-ի կայքում հրապարակված հրապարակման մեջ:

Նշվում է, որ փոթորկի նախազգուշացում է գործում նաև Ջորջիա և Հարավային Կարոլինա նահանգների ափամերձ հատվածի համար։
 

Նմանատիպ նյութեր