211652_close_icon
views-count1363 դիտում article-date 22:37 07-08-2024

Երբ պետք էր սահմանապահներին դուրս բերել «Զվարթնոց» օդանավակայանից, Փաշինյանը մեկնեց Ռուսաստան. Թևան Պողոսյան. News.am

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի այցն Իրան և Ադրբեջան իրականացվել է Ռուսաստանի շահերից ելնելով։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հասարակական-քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը։ Նա պարզանանել է, որ Ռուսաստանին նոր ճակատներ պետք չեն, նրան ճանապարհներ ու հարաբերություններ են պետք։

«Մեզ համար իրավիճակն այլ կլիներ, եթե Հայաստանի իշխանությունները գնային Մոսկվա, այնտեղ քննարկեին հարցեր, որից հետո Ռուսաստանը կհավաստիացներ, որ կանի ամեն ինչ Հայաստանի հետ հարաբերությունները պահպանելու համար և կզգուշացներ մյուսներին, որ չփորձեն օգտվել իրավիճակից և մտքներով չանցնի Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնել»,- նշել է Պողոսյանը։

Նա հավելել է, որ ժամանակին նման հայտարարություններ են եղել, մասնավորապես՝ 1990-ականների սկզբին դրա մասին խոսել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր