211652_close_icon
views-count48636 դիտում article-date 11:52 08-08-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Հրազդանի կիրճում ազգությամբ թուրք տղամարդը ձեռքերով և ոտքերով ծեծի է ենթարկել իր 13-ամյա որդուն․ հայտնի է պատճառը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում մի տղամարդ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցնում 12-13 տարեկան տղայի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ պարզվել է, որ վերջինս Թուրքիայի քաղաքացի 13-ամյա Մուխամմադ-Ալի Գ.-ն է, ով հոր՝ 44-ամյա Ռուստամ Նաբիևիչ Գաբիբովի  հետ հուլիսի 31-ին Թուրքիայից Վրաստանով մուտք են գործել ՀՀ և բնակություն հաստատել Սեբաստիա փողոցում գործող «Ալեպպո» հյուրանոցում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ անչափահաս երեխան բաժնում հայտնել է, որ հայրը սպորտային մարզումներ կատարելու ժամանակ դիտողություն է արել իրեն, որից հետո բռունցքով երկու անգամ հարվածել է դեմքին, ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածել մարմնի տարբեր մասերին, ինքը վայր է ընկել և կրկին անգամ հայրը ձեռերով ու ոտքերով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք և ֆիզիկական ցավ:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր