211652_close_icon
views-count1336 դիտում article-date 15:13 10-08-2024

Թուրքերն ասում են՝ պետք է գնաք, ձեր սահմանադրությունը փոխեք, դուք մարդ չեք, պետություն չեք. Բագրատ Սրբազան

Թուրքերն ասում են՝ պետք է գնաք, ձեր սահմանադրությունը փոխեք, դուք մարդ չեք, պետություն չեք, մենք ինչ ասենք, պետք է անեք, ո՞վ է  դրան պատասխան տալու:

Այս մասին Մասիսի Սայաթ Նովա գյուղում ասել է Սրգբազան պայքարի առաջնորդ Բագրատ Գալստանյանը:

«Ես ինչ պետք ունեմ փողոց դուրս գալու, հենց էս զոհված տղերքի անունի ու պատվի համար, եւ այն մարդկանց համար, ում զրկել են, տեղահանել են: Ուր են մեր Գանձասար, Ամարաս, Շուշի, Ղազանչեցոց, ո՞ւր են, Կանաչ Ժամն ո՞ւր է: Ջերմուկի գլխին են, Ջերմուկում մարդ չկա, էդ Ջերմուկը մեր սիրած, Սոթքը գնացեք, տեսեք, Սյունիքը գնացեք, տեսեք: Ես հավեսի համար չեմ դուրս եկել փողոցներ: Հիմա մի հատ տուն չկա, որ մտնես՝ հաշտություն լինի այդ տան մեջ»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նշեց, որ դժվար,սակայն կարեւոր ժամանակներ են մեր տունը, երկիրը հայրենիքն ու պատիվը վերականգնելու համար:

«Ես վերջին տարիներին գյուղերում եմ ապրել, խրամատներում եմ ապրել, զորանոցներում եմ ապրել եւ 5 մատիս պես ճանաչում եմ մեր ժողովրդի հոգեբանությունն էլ, զգացումներն էլ եւ գիտեմ, թե ոնց են թունավորում եւ մոլորեցնում մեր մարդկանց կյանքը, ինչ արժեքներով, ինչ գնով եւ այն մարդիկ, որ կյանքում մի կարեւոր բան չեն արել, մի շյուղ չեն դրել: Ես մաղթում եմ, որ այդ ճշմարտության հաղթանակը շուտով տեղի ունենա մեր երկրում եւ այդ մարդիկ էլ ազատագրվեն»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր