211652_close_icon
views-count607 դիտում article-date 15:22 10-08-2024

Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախօրեին Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հարավում մի քանի օդային թիրախ են ոչնչացրել, որոնք, ենթադրաբար, թռչում էին Ուկրաինայից։ Լուկաշենկոյի խոսքերն է փոխանցում БелТА գործակալությունը։

«Ժամը 19:04-ին հակաօդային պաշտպանության ուժերը Բելառուսի տարածքում՝1,5 կմ բարձրության և 6,5 կմ հեռավորության վրա մի քանի թիրախ են ոչնչացրել», - նշել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ կասկածներ կան, որ թիրախները հարվածային անօդաչուներ են եղել, որոնք թռչել են Ուկրաինայից։

Բելառուսի նախագահը հավելել է, որ Յարոսլավլի տարածքում խոցված օդային թիրախների մասին տեղեկությունը Մինսկն արդեն փոխանցել է Մոսկվային։ Նա նաև ընդգծել է, որ Մինսկը Կիևին տեղեկացրել է՝ որևէ սադրանք անպատասխան չի մնալու։

Նմանատիպ նյութեր