211652_close_icon
views-count1297 դիտում article-date 17:16 10-08-2024

Հունիսի 12-ին ես ամբողջությամբ համոզվեցի, որ սրանք աչքերը փակ արյուն թափող են․ Բագրատ Սրբազան

«Հունիսի 12-ին, այո, մենք որոշակի իմաստով հետ ենք կանգնել»,-հայտարարեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Մասիսի բնակիչների հետ հանդիպմանը։

Նա նշեց՝ հունիսի 12-ին  ամբողջությամբ համոզվել է, որ սրանք աչքերը փակ արյուն թափող են, արյուն տենչացող են ու առանց արյունի չապրող մարդիկ են։

«Մարդիկ էլ չեն։ Ուրեմն դատական գործընթացներ են սկսել։ Նրանք, որ ափըռ ցըփռ խոսացել են իմ մասին, շարժման մասին, շատ շուտով կիմանաք դրանց մասին, նեռի գլխավորությամբ»,-ասաց Սրբազանը։

Նմանատիպ նյութեր