211652_close_icon
views-count2515 դիտում article-date 19:27 10-08-2024

«Նոան» շարունակում է համալրվել նաև երիտասարդ հայ տաղանդներով. 17-ամյա Զավեն Խուդավերդյանը՝ «Նոայի» ֆուտբոլիստ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի «Նոան» հայտարարել է հերթական նորեկի մասին. 

«Կարևորելով  մեր ֆուտբոլիստների աճն ու զարգացումը`«Նոան»  փորձառու լեգիոներներին զուգահեռ շարունակում է համալրել  կազմը նաև երիտասարդ հայ ֆուտբոլիստներով։  

Մեր հերթական նորեկը 17-ամյա հարձակվող Զավեն Խուրդավերդյանն է, որն իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է   «Նոայի»  հետ։ Պատանի հարձակվողը 23 խաղ է անցկացրել Հայաստանի առաջին խմբի առաջնությունում ու խփել 2 գոլ։ Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականում Խուդավերդյանն անցկացրել է 2 խաղ ու դարձել մեկ գոլի հեղինակ։

«Շատ ուրախ եմ, որ իմ կարիերայի առաջին քայլերը սկսելու եմ «Նոայի» նման ուժեղ և հեռանկարային ակումբում։ Վստահ եմ, որ «Նոան» հայկական ֆուտբոլի զարգացման հիմքն է դնելու և նոր պատմություններ կերտելու»,-թիմին միանալուց հետո ասել է երիտասարդ ֆուտբոլիստը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր