211652_close_icon
views-count1210 դիտում article-date 23:55 11-08-2024

Սեպտեմբերին վերսկսելու ենք ակտիվ գործողությունները. Բագրատ Սրբազան

Սեպտեմբերին վերսկսելու ենք ակտիվ գործողությունները։

Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Այս ընթացքում թե՛ մասնագիտական խմբեր են հավաքվում, թե՛ քաղաքական դաշտն է զտվում։ Մեզ պետք է շղթան կազմել՝ գործողությունների, խմբերի իմաստով, և երկրորդ՝ կարգապահությանը խստորեն հետևել։ Մենք նաև գործելու մեթոդներն ենք փոխելու։

Երևի կարիք չի լինելու, որ տարբեր մարզերից մարդիկ գան Երևան, այլ ճանապարհով կփորձենք թիրախային գործողություններ անել, որոնք այս մարդկանց ծնկի կբերեն ու կստիպեն հեռանալ»,-ասել է Սրբազանը։

«Ինչպես բազմիցս եմ ասել՝ սա ինձ համար անձնականացված պայքար է, և իմ հորդորն է, որ յուրաքանչյուրը մտածի, որ դա իրենն է, որ ինքն իրավունք չունի ո՛չ հուսախաբ լինելու, ո՛չ հիասթափվելու։ Այս պայքարի մեջ գտնվող յուրաքանչյուր մարդ պիտի անձնականացրած լինի այն, զգա, որ դա իր սեփականն է։ Երկրորդ հորդորդ՝ մի՛ հարցրեք երբեք՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ․ դա կասկած է ծնում։ Մեր հարցադրումը, մեկնակետը պետք է լինի՝ անհրաժե՞շտ է , թե՞ ոչ»հավելել է նա։

Նմանատիպ նյութեր