211652_close_icon
views-count1264 դիտում article-date 00:25 13-08-2024

Լոզանի արբիտրաժային դատարան ենք դիմելու, եթե ՄՕԿ-ն Արթուր Ալեքսանյանի օգտին որոշում չկայացնի․ Կարեն Գիլոյան

Լոզանի արբիտրաժային դատարան ենք դիմելու, եթե ՄՕԿ-ն Արթուր Ալեքսանյանի օգտին որոշում չկայացնի։

Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:

«Մենք բողոքարկել ենք և իրավացիորեն ենք բողոքարկել, 100 տոկոսանոց ճշգրտությամբ մրցավարները, ուզում եմ հուսամ, որ սխալվել են, այլ ոչ թե միտումնավոր են արել։

Ակնհայտ էր, որ ոսկին պետք էր Արթուրը բերեր, և ես հույս ունեմ, որ ճշմարտությունը կվերականգնվի։

Հնարավորություններ կան, մենք ուսումնասիրել ենք, Օլիմպիական խաղերի ժամանակ մի քանի անգամ ոսկին վերադարձրել են կամ 2-րդ ոսկին են տվել։ Մենք իրանցու ոսկե մեդալի վրա աչք չունենք, թող մեր ոսկի մեդալը մեզ տան»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր