48083 դիտում
15:49 13-08-2024
Սպանության գործով ամբաստանյալը, որի համար ՔՊ-ական պատգամավորներն անձնական երաշխավորություն էին ներկայացրել, դատապարտվել է 9 տարվա ազատազրկման. Factor. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոտայքի մարզում 6 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով դատավճիռ է կայացել։ Ընկերոջը սպանելու մեջ մեղավոր է ճանաչվել «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի Գառնիի տեղամասի տնօրեն Մելիք Մովսիսյանի որդին՝ Ռոման Մովսիսյանը։ Նա դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման, դատավոր Գեղամ Մարգարյանը որոշել է նրա խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Այս դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան, և ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական կայքում առկա տվյալների՝ բողոքի քննությունը շարունակվում է։ Նշենք, որ, ըստ Ռոման Մովսիսյանի մեղադրանքի՝ նա սպանել է մանկության ընկերոջը՝ Ռազմիկ Ներսիսյանին։
Մասնավորապես՝ «Դատալեքսում» առկա մեղադրական եզրակացության համաձայն՝ Մելիքյանը 2018 թվականի նոյեմբերին Կոտայքի մարզի Գողթ համայնքում գործող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում կայացած խնջույքից հետո, Ռազմիկ Ներսիսյանի կողմից գումար պահանջելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում ավտոկայանատեղիում առնվազն երկու անգամ ձեռքերով կամ ոտքերով հարվածել է Ռազմիկ Ներսիսյանի քթին և աջ աչքին, որից հետո վերջինիս և Սամվել Նազարյանի հետ միասին իր վարած ավտոմեքենայով ուղևորվել են Գառնի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում ավտոմեքենայի մեջ վիճաբանությունը շարունակվել է:
Նշենք, որ «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի հիմնադիրը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի որդին՝ Կարեն Մելքոնյանն է։
Գործի դատաքննության ընթացքում Գուրգեն Մելքոնյանն ու ՔՊ երկու այլ պատգամավոր՝ Արմեն Խաչատրյանն ու Սերգեյ Բագրատյանը, դատարանին անձնական երաշխավորություն էին տվել Մովսիսյանի համար, որպեսզի նա ազատ արձակվի, սակայն դատարանը միջնորդությունը մերժել էր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2019 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ, ձերբակալվել էր Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Արա Հայրապետյանը:
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Գողթ գյուղում գտնվող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում տեղի էր ունեցել նույն գյուղի բնակիչ, 38-ամյա Ա.Ս.-ի ծննդյան արարողությունը, որի ժամանակ էլ կրակոցներ էին հնչել: Նշված ռեստորանային համալիր էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանը, նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանն ու ՀԿԳ ավագ քննիչ Տ. Բաղյանը:
Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների ընթացքում տեղեկություններ էին ստացել, որ ծննդյան արարողության ժամանակ Ա. Հայրապետյանը, լինելով ոչ սթափ վիճակում, մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք էր դրսևորել և դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ եղած ապօրինի ատրճանակով դեպի վեր մի քանի անկանոն կրակոց էր արձակել:
Կրակոցներ արձակելուց հետո Ա. Հայրապետյանը իրեն պատկանող BMW մակնիշի 35 MM 839 համարանիշի ավտոմեքենայով ուղևորվել էր Գառնի գյուղ և BMW-ի մեջ՝ ըստ նախնական տեղեկությունների, ատրճանակից անզգուշաբար կրակոց էր արձակել, ինչի հետևանքով էլ ձախ ոտքի մասում ստացել էր հրազենային վնասվածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրան տեղափոխել էին «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել էին ատրճանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել էր, իսկ ձերբակալվածն էլ նախկինում ավազակային հարձակում կատարելու և խուլիգանության հատկանիշներով եղել էր դատապարտված: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Տ. Բաղյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.-օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի և 285 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6455 դիտում
16:47 31-05-2016
Ադրբեջանական «Գաբալա» ակումբի ավագը սպանության գործով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
5342 դիտում
20:54 05-11-2018
Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողի սպանության գործով մեղադրվողը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման
1057 դիտում
17:55 13-05-2024
Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման՝ կնոջ սպանության համար